Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 7,099 դեպք: Այսպիսով, հանրապետության 85 մարզում գրանցվել է ընդհանուր առմամբ 106 498 դեպք, փոխանցում է Ռիա Նովոստին։
Օրվա ընթացքում գրանցվել է 101 մահ: Ռուսաստանում ամբողջ ժամանակահատվածում 1,073 մարդ մահացել է կորոնավիրուսից: Առողջացած հիվանդների թիվն աճել է 1.333-ով և կազմել 11.619:
Նոր հիվանդների գրեթե 40%-ը ախտանիշներ չունի: Առավել մեծ թիվ են կազմում նոր վարակվածները Մոսկվայում-3093, Մերձմոսկվայում-793, Սանկտ Պետերբուրգում-336։
Ընդհանուր առմամբ աշխարհում գրանցվել է վարակի 3.2 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 228 հազար մարդ, առողջացել է ավելի քան 1 միլիոն հիվանդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







