Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքների չեղարկման ժամանակահատվածը երակարաձգել է մինչև մայիսի 28-ը։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Նշվում է, որ այդ որոշումը տարածվում է թե՛ արտաքին, թե՛ ներքին թռիչքների վրա։
Եվրոպայի ամենամեծերից մեկը հանդիսացող Թուրքիայի խոշորագույն ավիաընկերությունն ավելի վաղ հայտնել էր մինչև մայիսի 1-ը արտասահմանյան թռիչքները լիովին կասեցնելու և երկրի ներսում միայն որոշ խոշոր քաղաքների միջև հատուկ թույլտվությամբ չվերթներ իրականացնելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







