Ապրիլի 29-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի վարակի 6 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տվյալները թարմացվել են կառավարության կողմից ստեղծված կայքէջում
Հարևան երկրում կորոնավիրուսից վարակի ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 517:
Հաղորդվում է, որ կորոնավիրուսից բուժվել է 168 մարդ, մահացել՝ 6-ը:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5153 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 549 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան` բուժվելու նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







