Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 29-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,867-ի, հիվանդներից 866-ն արդեն բուժվել է, մահացել է 30 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 511 դեպք, մահացել է 6 մարդ, հիվանդներից 168-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,717 դեպք, 22 մարդ մահացել է, 1,221-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 114,653 դեպք, ապաքինվել է՝ 38,809-ը, գրանցվել է մահվան 2,992 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 92,584-ի, ապաքինվել է 72,439 մարդ, արձանագրվել է 5,877 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 93,558-ի, ապաքինվել է 8,456 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 867 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







