Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:09

Արցախյան կարգավորման փուլային տարբերակը արդեն մի քանի տարի քննարկվում է

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը minval.az կայքի հետ հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները` արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մամեդյարովի խոսքով` հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, որի մասին հայտարարել է Լավրովը, արդեն մի քանի տարի է, ինչ քննարկման առարկա է բանակցությունների ժամանակ և հստակ արտացոլված է համանախագահների հայտարարություններում:

Նա միևնույն ժամանակ նշել է, որ բանակցությունները գաղտնի են, մանրամասները չեն բացահայտվում, բայց բանակցությունների ընդհանուր շրջանակներն ուրվագծվել են համանախագահների կողմից, ինչպես նաև համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններում: «Դրանցում արտացոլվել են հակամարտության փուլային կարգավորման տարրեր, այսինքն` հակամարտության հետևանքների քայլ առ քայլ վերացում, ինչը սկզբնական փուլում ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների ազատագրում, հաղորդակցությունների բացում Ադրբեջանի և Հայաստանի միջև…»,-ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ հայկական կողմը «խաբում է իր հայրենակիցներին»` հայտարարելով, որ արցախյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ չի քննարկվում, բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ չկա: «Հայկական կողմը լավ կաներ առանց ժամանակ կորցնելու սեփական ժողովրդին պատրաստեր խաղաղության, ինչպես համաձայնվել էր միջազգային հանրության առաջ»,-ասել է Մամեդյարովը` հավելելով, որ արցախյան հակամարտությունը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով, եթե կողմերը դրսևորեն անհրաժեշտ քաղաքական կամք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+