Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:46

Վրաստանում հատուկ տեսակի կացության թույլտվություն կտրամադրվի ՏՏ ոլորտում աշխատող օտարերկրացիներին

Վրաստանում հատուկ տեսակի կացության թույլտվություն կտրամադրվի ՏՏ ոլորտում աշխատող օտարերկրացիներին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող օտարերկրացիներին Վրաստանում կտրվի հատուկ տեսակի կացության թույլտվություն, հայտնել է Apsny-ն:

Կացության նոր տեսակը կսահմանվի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով։ Նախագիծն արդեն ներկայացվել է խորհրդարան «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների կողմից։

Հատուկ կացության թույլտվությունը կտրվի օտարերկրացի այն աշխատողներին, ովքեր զբաղվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ լինի դա վարձու աշխատանք միջազգային ընկերությունում, թե «փոքր բիզնես» կարգավիճակ ունեցող անձ Վրաստանում, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին։

Թույլտվության դիմորդները պետք է հաշվառվեն Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունում՝ ներկայացնելով առնվազն երկու տարվա աշխատանքային փորձը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև տարեկան նվազագույնը 25 000 դոլար եկամուտը հաստատող տեղեկանք։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար նախատեսված հատուկ կացության թույլտվությունը կտրվի 3 տարի ժամկետով՝ հետագա երկարացման հնարավորությամբ մինչև 12 տարի ընդհանուր հաշվով։

Թույլտվության տերը պարտավոր կլինի գտնվել Վրաստանի տարածքում տարեկան առնվազն 183 օր, հակառակ դեպքում՝ կկորցնի իր կարգավիճակը։ Կանխատեսվում է, որ օրենքում նախատեսվող փոփոխությունները մոտ ապագայում կընդունվեն արագացված ընթացակարգով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+