Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1.112 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 92.584-ի։
Հաղորդվում է, որ վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 71 նոր դեպք, իսկ համավարակից մահացածների ընդհանուր թիվը 5.877 է։
Համաձայն դեսպանության տվյալների՝ կորոնավիրուսից վերջին մեկ օրում ապաքինվել է 1.506 քաղաքացի, առողջացածների ընդհանուր թիվը հասնում է 72.439-ի։
Այժմ ծանր վիճակում է գտնվում 2.983 անձ, իսկ մինչ այժմ իրականացված թեստավորվել է 442․590 անձ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







