Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:44

Ադրբեջանը կասկածի տակ է դրել Երևանի նվիրվածությունը խաղաղությանը. արձագանքել են ՀՀ վարչապետին

Ադրբեջանը կասկածի տակ է դրել Երևանի նվիրվածությունը խաղաղությանը. արձագանքել են ՀՀ վարչապետին

Ադրբեջանի արտգործնախարարությունը, արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, կասկածի տակ է դրել Հայաստանի նվիրվածությունը խաղաղությանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

«Վարչապետի կրկնած դիրքորոշումը ոչ միայն ցույց է տալիս Հայաստանի՝ իր Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու պատրաստակամության բացակայությունը՝ տարածքային հավակնությունները վերացնելու և խաղաղության գործընթացում առկա խնդիրները լուծելու համար, այլև հարցեր է առաջացնում՝ կապված Հայաստանի խաղաղությանն ուղղված նվիրվածության հետ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Փաշինյանը, մինչդեռ, հիշեցնելով, որ Հայաստանի սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չունի հարևան երկրի նկատմամբ, մայիսի 26-ին «Երևանյան երկխոսության» ֆորումի ընթացքում հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի՝ ՀՀ սահմանադրությանը չհամապատասխանելու դեպքում  սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի: Նա հավաստիացրել էր, որ խորհրդարանում այն վավերացնելուց և ՀՀ նախագահի կողմից այն ստորագրելուց հետո պայմանագիրը կունենա ամենաբարձր իրավական ուժը Հայաստանում։ Երկրի ղեկավարի խոսքով՝ փաստաթուղթը կփարատի Ադրբեջանի բոլոր մտահոգությունները:

Մայիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամսվա ընթացքում:

Չնայած Երևանն ինչպես նախկինում, այսօր ևս առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել և զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի լուծարման հարցով, պաշտոնական Բաքվից պնդել են, թե Հայաստանը «դանդաղեցնում է գործընթացը»:

Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր վերջին 7 օրվա մեջ արդեն երկրորդ անգամ խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա հայտարարել է, թե իրենց «պատմական հողերում, որտեղից արտաքսվել են իրենց հայրենակիցները, մտածված ու ծրագրված կերպով ադրբեջանցի ժողովրդի հարուստ նյութական-հոգևոր ժառանգության ոչնչացման քաղաքականություն է իրականացվում»:

Փաշինյանն այսօր վերահաստատել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։

«Ադրբեջանը վերջին տարիներին սկսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60%-ն «Արևմտյան Ադրբեջան» անվանել։ ՀՀ ինքնիշխան տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չի կարող լինել, բացառում ենք նման քննարկումը»,- շեշտել է նա։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+