Մինչ այժմ Թուրքիայում կորոնավիրուսային վարակով 33 791 քաղաքացիներ ապաքինվե և դուրս են գրվել հիվանդանոցներից։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հայտարարությանը։
Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում աձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսից ևս 95 մահվան ելքով դեպք, զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2 900-ի:
Վերջին մեկ օրում երկրում հաստատվել է վարակի 2 131 դեպք, իսկ կորոնավիրուսային վարակի գրանցված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 112 261։
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում կատարվել է COVID-19-ի առկայության 20 143 թեստ, իսկ հիվանդության բռնկման սկզբից անցկացվել է 918 885 թեստ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







