Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 27-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,746-ի, հիվանդներից 833-ն արդեն բուժվել է, մահացել է 28 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 485 դեպք, մահացել է 6 մարդ, հիվանդներից 139-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,645 դեպք, 21 մարդ մահացել է, 1,139-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 110,130 դեպք, ապաքինվել է՝ 29,140-ը, գրանցվել է մահվան 2,805 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 90,481-ի, ապաքինվել է 69,657 մարդ, արձանագրվել է 5,710 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 80,949-ի, ապաքինվել է 6,767 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 747 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







