Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 24-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,523-ի, հիվանդներից 659-ն արդեն բուժվել է, մահացել է 24 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 425 դեպք, մահացել է 5 մարդ, հիվանդներից 111-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,548 դեպք, 20 մարդ մահացել է, 948-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 101,790 դեպք, ապաքինվել է՝ 18,491-ը, գրանցվել է մահվան 2,491 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 87,026-ի, ապաքինվել է 64,843 մարդ, արձանագրվել է 5,481 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 62,773-ի, ապաքինվել է 4,891 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 555 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







