Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 19-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,291-ի, հիվանդներից 545-ն արդեն բուժվել է, մահացել է 20 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 394 դեպք, մահացել է 4 մարդ, հիվանդներից 93-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,398 դեպք, 19 մարդ մահացել է, 712-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 86,306 դեպք, ապաքինվել է՝ 11,976-ը, գրանցվել է մահվան 2,017 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 82,211-ի, ապաքինվել է 57,023 մարդ, արձանագրվել է 5,118 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 42,583-ի, ապաքինվել է 3,291 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 361 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







