Իրանում կորոնավիրուսով վարակման թիվը հասել է 79494-ի, մահվան դեպքերի թիվը գրեթե 5 հազարի, հայտնել Է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալիռեզա Վահաբզադեն:
«Անցած օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակման 1499 նոր դեպք է հայտնաբերվել։ Վարակվածների թիվը հասել է 79494-ի։ Ցավոք, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 89 մարդ։ Այսօրվա դրությամբ (փետրվարի 19-ից) զոհվել է 4958 մարդ», — գրել Է նա Twitter-ում, փոխանցում է IRNA-ն։
Նա նաև հավելել է, որ հիվանդացածների ընդհանուր թվից ապաքինվել է 54064 մարդ:
Իշխանությունները հիվանդության տարածման աստիճանական անկում են արձանագրում. վիճակագրության համաձայն՝ մարտի 30-ից, երբ տվյալ պահին գրանցվել է մեկ օրում վարակի նոր դեպքերի առավելագույն թիվը (3186), ընդհանուր առմամբ նկատվել է նվազում ինչպես կորոնավիրուսով վարակվելու դեպքերում, այնպես էլ մահերի քանակով՝ ապրիլի 14-ին զոհերի թիվը պակաս է 100-ից:
Իշխանություններն արդեն 4-րդ օրն անընդմեջ մեկ օրում 100 զոհ են գրանցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







