Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է Վրաստանի կառավարության ստեղծած հատուկ կայքում՝ stopcov.ge:
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 370-ի։
Հաղորդվում է, որ առողջացել է 77 քաղաքացի և գրանցվել է մահվան 3 դեպք։
Կարանտինային ռեժիմում գտնվում է 5035 մարդ, իսկ 540 պացիենտ՝ ստացիոնար հսկողության տակ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







