Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսից (COVID-19) ևս 125 մահվան դեպք․ զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1643-ի: Այս մասին հայտնում է «Անադոլու»-ն։
Կորոնավիրուսային վարակի գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 74 193-ի, իսկ վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է վարակի ևս 4 801 դեպք։
Մինչ օրս Թուրքիայում 7089 հիվանդ վերականգնվել է կորոնավիրուսից և դուրս է գրվել հիվանդանոցներում։
Նշվում է նաև, որ անցած օրվա ընթացքում կատարվել է Covid-19-ի առկայության 40 427 թեստ, ընդամենը հիվանդության բռնկման սկզբից իրականացվել է 518 143 թեստ:
Այժմ 1854 հիվանդ բուժման կուրս է անցնում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







