Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է հայտնաբերվել, 56 մարդ լիովին ապաքինվել է, 2 մարդ մահացել: Այս մասին հայտնել է ԱՀ նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը, փոխանցում է Trend-ը։
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակման 1283 դեպք։ Նրանցից 15-ը մահացել են, 460-ը՝ բուժվել։
Ներկայումս 808-ը շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Նրանցից 28-ի վիճակը գնահատվում է ծանր, 33-ը՝ միջին ծանրության, մյուսների վիճակը՝ կայուն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







