Իրանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է 1.606-ով։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Իրանում Հայաստանի դեսանությունը։
Հաղորդվում է, որ հարևան երկրում վարակի ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 77.995։
Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 92 դեպք, մահվան ընդհանուր դեպքերի թիվը 4.869 է։
Նշվում է, որ ծանր վիճակում է գտնվում 3.594 անձ, ապաքինվածների թիվն ավելացել է 2.296-ով։
Վարակից ապաքինվել է, ընդհանուր առմամբ, 52.229 քաղաքացի։
Մինչ այժմ Իրանում իրակացվել է կորոնավիրուս 310․340 թեստ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







