Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը կազմել է 1518։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 875 քաղաքացի, իսկ համաճարակի բռնկման սկզբից ի վեր հաջողվել է բուժել 5674 մարդ:
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում Covid-19-ը ախտորոշվել է 4281 մարդու մոտ, մահացել է 115 հիվանդ:
Աղբյուրի փոխանցմամբ, երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 69 392-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







