Ադրբեջանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու ևս 56 դեպք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։
Նշվում է, որ երկրում կորոնավիրուսով վարակի դեպքերի ընդհանուր թիվը 1 253 է։
Գործակալությունը հաղորդում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 53 մարդ ապաքինվել է, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը 404-ը, մահացել է 13 մարդ:
Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 836 անձանց բուժումը, 24-ի վիճակը գնահատվում է ծանր, 27-ինը ՝ միջին ծանրության, իսկ մնացածներն իրենց լավ են զգում:
Ընդհանուր առմամբ, երկրում վարակի նոր դեպքերի հայտնաբերման համար անցկացվել է 75 397 թեստ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







