Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Բալըքեսիր քաղաքի զինամթերքի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ պայթյունի հետևանքով 5 մարդ է տուժել, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Պայթյունից հետո գործարանում հրդեհ է բռնկվել, որը մարվել է, հավելել են ԶԼՄ-ները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







