Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։
Զոհերից երկուսն ուղղաթիռի օդաչուներն են, մյուս երկուսը՝ բժիշկ և բուժաշխատող:
Նահանգային իշխանությունները տեղեկացրել են, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոց տեղափոխվելիս՝ խիտ մառախուղի պայմաններում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







