Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) ևս 97 մահացության դեպք, զոհվածների թիվը հասել է 1198-ի: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությանը։
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 56 956-ի, իսկ վերջին 24 ժամում իրականացված 35 720 թեստերից 4789-ը դրական արդյունք են տվել, իսկ համաճարակի բռնկման սկզբից իրականացվել է 376 100 վերլուծություն:
Թուրքիայում ներկայում ապաքինվել են և հիվանդանոցներից դուրս են գրվել 3446 հիվանդ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայումս 1665 վարակվածներ բուժման կուրս են անցնում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







