Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1098-ի, վերջին մեկ օրվա ընթացքում վարակվել է 40 մարդ, հաղորդում է РИА новости-ն՝ հղում անելով հանրապետության կառավարության օպերատիվ շտաբին։
«Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 40 նոր դեպք։ Բուժվել է 50 հիվանդ։ Այսօրվա դրությամբ մեր երկրում կա կորոնավիրուսային վարակի հաստատված 1098 դեպք։ Նրանցից 250 պացիենտ բուժվել է, 11 մարդ՝ մահացել, իսկ 837 մարդ շարունակում է բուժում ստանալ հատուկ ռեժիմի հիվանդանոցներում»,-ասվում է շտաբի հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







