Վրաստանում լրագրողները ևս կորոնավիրուսի թեստ կհանձնեն: Այս մասին հայտնում է aliq.ge-ն՝ հղում անելով երկրի հանրապետական հիվանդանոցի տնօրեն Լևան Գոփոձեի հայտարարությանը:
Վրաստանում կորոնավիրուսային թեստ կհանձնեն բարձր ռիսկային խմբերում գտնվող անձինք, այդ թվում՝ լրագրողները։
«Ե՛վ բուժաշխատողները, և՛ լրագրողները պատկանում են բարձր ռիսկային խմբին, կան նաև այլ խմբեր, ինչպես նաև սպասարկման ոլորտում ներգրավվածները», — ասել է Լևան Գոփոձեն:
Հիշեցնենք, Վրաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է տարբեր խմբերի համար COVID-19-ի թեստավորման նոր ալգորիթմ:
Փաստաթղթի համաձայն, հասարակության որոշակի խմբեր ենթարկվելու են թեստավորման: Այս խմբերը ներառում են՝ քրեակատարողական հիմնարկների անձինք, տարեցների մասնագիտացված խնամքի հաստատություններ, ստացիոնար հոգեբուժական հաստատություններում գտնվողները, զինված ուժերի ներկայացուցիչները և հոգևորականները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







