Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 9-ի ժամը 20:00-ի դրությամբ ավելացել է ևս 4-ով` հասնելով 218-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:
Նշվում է, որ 218 վարակվածներից 51-ն արդեն առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից, իսկ երեքը մահացել է։
Կարանտինային ռեժիմում այս պահին գտնվում է 4722 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 408 պացիենտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







