Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 10-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 921 -ի, հիվանդներից 138-ն արդեն բուժվել է, մահացել է 10 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 218 դեպք, մահացել է 3 մարդ, հիվանդներից 51-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 926 դեպք, 9 մարդ մահացել է, 101-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 42,282 դեպք, ապաքինվել է՝ 2,142 -ը, գրանցվել է մահվան 908 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 66,220-ի, ապաքինվել է 32,309 մարդ, արձանագրվել է 4,110 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 10,131-ի, ապաքինվել է 698 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 76 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







