Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային կարակի 1634 նոր դեպք․ վարակակիրների ընդհանուր թիվը հասնում է 66220-ի։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Իրանում Հայաստանի դեսպանատունը։
Նշվում է, որ երկրում անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 117 դեպք․ մահացության դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 4110։
«Ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվն 3918 է։ Մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 2497 մարդ․ առողջացաների ընդհանուր թիվը կազմում է 32309»,- ասում է հրապարակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







