Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:28

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է Ռայիսիի ուղղաթիռի վթարի պատճառները

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է Ռայիսիի ուղղաթիռի վթարի պատճառները

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը բացառել է, որ մայիսի 19-ին Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարը տեղի է ունեցել հրթիռի, էլեկտրոնային պատերազմի, էլեկտրամագնիսական կամ լազերային զենքի հետևանքով, հատնում է ՏԱՍՍ-ը։

«Ուղղաթիռի կործանման հիմնական պատճառ են հանդիսացել գարնանը տարածաշրջանի բարդ բնակլիմայական պայմանները, այն է՝ վեր բարձրանալիս մառախուղի թանձր զանգվածի հանկարծակի առաջացումը և ուղղաթիռի բախումը լեռան հետ»,- նշվում է Իրանի ԶՈւ հրապարակած փաստաթղթում։

Նշվում է, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքում զոհերի մարմիններում «կասկածելի նյութեր» չեն հայտնաբերվել։ Բացի այդ, փորձագետներն ուսումնասիրել են ուղղաթիռի տեխնիկական վիճակին վերաբերող բոլոր փաստաթղթերը և եկել եզրակացության, որ այն վերանորոգվել և ստուգվել է սահմանված կանոնակարգի համաձայն։ Օդաչուները դուրս են եկել նախապես որոշված ​​երթուղի և չեն շեղվել տվյալ ուղուց։

Օգոստոսի 21-ին Reuters գործակալությունը հայտնել էր ուղղաթիռի կործանման երկու պատճառ՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանները, ինչպես նաև մարդկանց թվի գերազանցումը, ինչը հանգեցրել էր ուղղաթիռի` լեռան հետ բախմանը։

Իրանի կառավարությունը հաստատել էր մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու լուրը։

Մայիսին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ «կործանված ուղղաթիռի վրա փամփուշտների կամ նմանատիպ միջոցների հետքեր չեն հայտնաբերվել»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+