Վրաստանում կորոնավիրուսից առողջացել է 39 պացիենտ: Այս մասին ասված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում հրապարակված տեղեկատվության մեջ։
Նշվում է, որ երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 188 դեպք, որից 39-ն արդեն ապաքինվել է:
«Վարակի հետևանքով մահացել է երկու մարդ: Կարանտինի ռեժիմում է 5056 մարդ, ստացիոնալ հսկողության տակ՝ 386-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







