Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 7-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 833-ի, հիվանդներից 62-ն արդեն բուժվել է, մահացել է 8 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 188 դեպք, մահացել է 2 մարդ, հիվանդներից 39-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 641 դեպք, 7 մարդ մահացել է, 44-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 30,217 դեպք, ապաքինվել է՝ 1,326-ը, գրանցվել է մահվան 649 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 60,500-ի, ապաքինվել է 24,236 մարդ, արձանագրվել է 3,739 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 6,343-ի, ապաքինվել է 406 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 47 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







