Կորոնավիրուսի ևս 14 դեպք գրանցվել է Վրաստանում։ Տվյալները թարմացվել են Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ վեբ-կայքում, փոխանցում է 1tv.ge-ն։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսի 188 հաստատված դեպքերից ապաքինվել է 36 հիվանդ։
Երկու հիվանդներ մահացել են կորոնավիրուսի հետևանքով։
5056 մարդ գտնվում է կարանտինի ռեժիմում, իսկ 386-ը գտնվում է հիվանդանոցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







