Թուրքիայում կորոնավիրուսային վարակի համաճարակի բռնկման սկզբից ի վեր առողջացել են և հիվանդանոցներից դուրս են գրվել 1042 հիվանդ, հաղորդում է «Անադոլու» պետական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի երկրի առողջապահության նախարարության հայտարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ այժմ 1381 մարդ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Հաղորդվում է, որ վերջին մեկ օրում մահացել է ևս 73 հիվանդ, հիվանդության զոհերի ընդհանուր թիվը հասել է 574-ի:
Երկրում վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 27 069-ի, իսկ անցած օրվա ընթացքում վիրուսի առկայության ևս 3135 թեսթերը դրական արդյունք են տվել:
Ըստ աղբյուրի՝ կիրակի՝ ապրիլի 5-ին, կատարվել է 20 065 թեստ, իսկ երկրում կատարված թեստավորման ընդհանուր թիվը հասել է 181 445-ի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







