Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները՝ մարտի 26-ին ժամը 8։00-ի դրությամբ։
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 736-ի, հիվանդներից 43-ն արդեն բուժվել է, մահացել է 7 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 155 դեպք, մահվան ելքեր չկան, հիվանդներից 27-ն արդեն բուժվել է:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 443 դեպք, 5 մարդ մահացել է, 32-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 20 921 դեպք, ապաքինվել է՝ 484-ը, գրանցվել է մահվան 425 դեպք:
Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 53 183-ի, ապաքինվել է 17 935 մարդ, արձանագրվել է 3294 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 4149-ի, ապաքինվել է 281 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 34 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







