Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 443-ի, մեկ օրում վարակվել է 43 մարդ, հայտնել Է հանրապետության կառավարությանը կից օպերատիվ շտաբը:
«Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 43 նոր փաստ է գրանցվել (COVID-19)։ Հատուկ ռեժիմի հիվանդանոցներ տեղափոխված 7 անձանց վիճակը գնահատվում է ծանր, 12-ինը՝ միջին ծանրության, մյուսների վիճակը՝ կայուն: Կորոնավիրուսային վարակով վեց վարակվածներ բուժվել են հատուկ ռեժիմի հիվանդանոցներում և դուրս գրվել: Մինչ օրս երկրում վարակվել է 443 մարդ, որոնցից 32-ը առողջացել են, 5-ը մահացել, 406-ը բուժվում են հատուկ ռեժիմի հիվանդանոցներում», — ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ, փոխանցում է Report-ը։
Նշվում է, որ «Ադրբեջանում համապատասխան միջոցառումներ են անցկացվում տարբեր կարանտինային գոտիներում տեղադրված 4321 մարդու հետազոտության կապակցությամբ»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկում Է հայտարարել: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 900 հազար դեպք, ավելի քան 45 հազար մարդ մահացել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







