Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս 14 դեպք է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկությունը մի քանի րոպե առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում՝ stopcov.ge։
Վեբ-պորտալի տեղեկատվության համաձայն՝ մինչ այդ Վրաստանում հաստատվել է վարակի 148 դեպք, ապաքինվել է 27 հիվանդ։
Դրա հետ մեկտեղ կարանտինում գտնվում է 5550 քաղաքացի, հիվանդանոցում ՝ բժիշկների հսկողության տակ՝ 281:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







