Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսից մահացել է ևս 79 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 356-ի։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով երկրի երկրի առողջապահության նախարարի հայտարարությանը։
Թուրքիայում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18 135-ի, իսկ անցած 24 ժամվա ընթացքում արձանագրվել է ևս 2456 նոր դեպք։
Երկրում հիվանդության բռնկման սկզբից ապաքինվել են և հիվանդանոցներից դուրս են գրվել 415 հիվանդ:
Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ Թուրքիայում իրականացվել է 125 556 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







