Թուրքիայի ցամաքային զորքերը ստացել են Kaplan MT տեսակի 6 տանկեր: Ինչպես պարզաբանել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունում, այդ տիպի մեքենան թուրքական բանակում կհամարվի հակատանկային մեքենա, փոխանցում է «Красная звезда»-ն։
Մեքենան մշակվել է թուրքական FNSS կորպորացիայի Modern Medium Weight Tank (MMWT) ծրագրի շրջանակներում ինդոնեզական PT Pindad ընկերության հետ համատեղ: Մշակումն իրականացվել է առավելապես Ինդոնեզիայի զինված ուժերի շահերից ելնելով ։
Այն զինված է 105 մմ-ոց Cockerill հրանոթով և 7,62 մմ-ոց գնդացրով, փոխանցում է «Красная звезда» թերթը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







