Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է՝ հասնելով 81-ի, 13-ը բուժվել է: Վրացական Առաջին ալիքի փոխանցմամբ՝ հապատասխան տեղեկությունը տեղադրված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ stopcov.ge վեբ-կայքում:
Պաշտոնական տվյալներով Վրաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսի 81 դեպք: Սրա հետ մեկտեղ, կարանտինում է գտնվում 4427, իսկ ստացիոնար բուժում է ստանում 247 քաղաքացի:
Ավելի վաղ Վրաստանի մայրաքաղաքային կլինիկաներից մեկի տնօրեն Լալի Տուրձեձիձեն լրագրողներին հայտնել էր, որ վարակվածների թվում կա հինգ երեխա և մեկ հղի կին, նրանց առողջական վիճակը կայուն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







