Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Հարավային Կովկասը «մյուսների մրցակցության ասպարեզի» վերածվելու վտանգ է տեսնում, երբ արտատարածաշրջանային երկրներում անվտանգություն է փնտրում, հաղորդում է IRNA-ն:
«Տարածաշրջանից դուրս անվտանգության որոնումները հակառակ արդյունքն են ունենում՝ տարածաշրջանը վերածելով ուժերի բախման վայրի և ստեղծելով նոր խնդիրներ տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»,- ասել է նա Թեհրանում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը։
Աշտիանին աջակցել է Երևանի և Բաքվի միջև ուղիղ բանակցություններին և ընդգծել Հարավային Կովկասի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության կարևորությունը։
Պապիկյանը մարտի 6-ին Թեհրան կատարած այցի ընթացքում իրանցի գործընկերոջ հետ քննարկել էր պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման ներկա առաջընթացն ու հեռանկարները։
Կա՛մ երկկողմ համաձայնագիր, կա՛մ կոշտ մեթոդներ․ Թրամփը՝ Իրանի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մոտ ժամանակում ավարտին հասցնել Իրանի հետ կապված գործողությունները՝ կա՛մ...





































