Ադրբեջանում անհետացել է Բլոգեր Արզու Սայադօղլուն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովին։
Նշվում է, որ Սայադօղլուի ընտանիքին արդեն երրորդ օրն է չի հաջողվում կապ հաստատել նրա հետ և պարզել նրա ճակատագիրը։ Սաֆարովի խոսքով՝ բլոգերն անհետացել է YouTube-ի Azad soz ալիքով ելույթից հետո, որտեղ նա քննադատել է իշխանություններին և մարդկանց կոչ արել մասնակցել խաղաղ ցույցերին։
Հավելում են, որ Սայադօղլուն ղեկավարել է YouTube-ի «Արզու Սայադօղլու» ալիքը և հաճախ է քննադատել Ադրբեջանի իշխանություններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







