Վրաստանի հարավում գտնվող Նինոծմինդա քաղաքից (Սամցխե-Ջավախքի շրջան) 24 կմ հեռավորության վրա 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Sputnik Georgia-ն՝ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի հղումով։
Նշվում է, որ դեկտեմբերի 23-ին Թբիլիսիի ժամանակով 19:12-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա՝ Սամեբա գյուղի մոտակայքում։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







