Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:10

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին 7 անցակետ տեղակայել․ Սանոսյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին 7 անցակետ տեղակայել․ Սանոսյան

Հայաստանը պատրաստ է տեղակայել ճանապարահային ենթակառուցվածքների 7 անցման կետեր Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմանին, ապահովել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցություն՝ վերականգնելով ենթակառուցվածքի 4 տարբեր հատվածներ, Դեպի ծով ելք չունեցող երկրների համաժողովում հայտարարել է Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով Հայաստանը պատրաստակամություն է հայտնում կառուցել և վերակառուցել բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կապահովեն տրանսպորտային հաղորդակցությամբ տարածաշրջանային երկրները՝ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով։

«Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը տրանսպրոտային համակարգի զարգացման մեր առաջնահերթությունն է․ այն երկրի հարավը կկապի հյուսիսին՝ ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխանող տրանսպորտային հաղորդակցություն հարևան երկրների հետ, էապես կկարճատվեն երթևեկության ժամանակը և տրանսպորտային ծախսերը, կապահովի տրանսպորտային կապը դեպի Սև ծով և Պարսից ծոց»,- ընդգծել է նախարարը։

Հոկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկայացրել էր ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Նրա խոսքով՝ այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+