Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:54

Բաքուն և Բրյուսելը պայմանավորվել են թարմացնել ճանապարհային քարտեզը

Բաքուն և Բրյուսելը պայմանավորվել են թարմացնել ճանապարհային քարտեզը

Ադրբեջանը և Եվրամիությունը պայմանավորվել են թարմացնել Ադրբեջան-ԵՄ ռազմավարական էներգետիկ գործընկերության փաստաթղթի իրականացման ճանապարհային քարտեզը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության ղեկավար Փարվիզ Շահբազովն էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Կադրի Սիմսոնի հետ հանդիպման արդյունքներով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ Շահբազովի՝ կողմերն «արդյունավետ քննարկումներ են անցկացրել Հարավային գազային միջանցքի, կանաչ էներգետիկ միջանցքի և էներգետիկ երկխոսության այլ առաջնահերթությունների վերաբերյալ»։

2022 թվականի հուլիսին Ադրբեջանը և Եվրամիությունը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազի մատակարարումները Եվրոպա՝ մինչև 18 միլիարդ խորանարդ մետր: Արարողությանը ներկա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանին անվանել էր ԵՄ հուսալի և առանցքային գործընկեր։

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը փետրվարի 3-ին Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Բրյուսելը բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունն ու օգնությունը «ԵՄ-ի համար էներգետիկ անվտանգության ոլորտում դժվար ժամանակաշրջանում»։ Նա պատրաստակամություն էր հայտնել ընդլայնել համագործակցությունը երկրի հետ էներգետիկ ոլորտում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. «Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ-ն ակնկալում է միջազգային կառույցների արձագանքըՆոյեմբերի 19
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+