Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն իրանական նավթային արդյունաբերության ազգայնացման 60-ամյակի կապակցությամբ հայտարարել է, որ եկել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի անօգուտ քաղաքականությունը փոխելու ժամանակը: Այս մասին հայտնում է parstoday.com-ը։
«60 տարի առաջ այս օրը, ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված Իրանի վարչապետն ազգայնացրեց երկրի նավթային արդյունաբերությունը և դրանով վերջ տվեց Իրանի ունեցվածքի թալանին»,- նշել է Մոհամմադ-Ջավադ Զարիֆը:
Զարիֆն ասել է, որ ԱՄՆ-ի պատասխանն այդ գործողությանը դարձել են պատժամիջոցներն ու ռեժիմի փոփոխությունը՝ խորհուրդ տալով ամերիկացի քաղաքական գործիչներին փոխել այդ «սնանկ քաղաքականությունը»:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ Իրանը գտնվում է կորոնավիրուսից առավել տուժածների թվում, և այժմ երկիրը սովորում է ավելի լավ դիմակայել դրան։ Ըստ նրա՝ վտանգի հսկայական մասը, որին բախվել են իրանցիները, այն սահմանափակումներն են, որոնք «անարդարացիորեն» կիրառվում է նրանց նկատմամբ Միացյալ Նահանգների կառավարության կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







