Քիչ, բայց այդ հավանականությունը կա, որ ցանկության պարագայում կարող է մինչև տարեվերջ ստորագրվել խաղաղության պայմանագիրը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը
Նա ընդգծել է, որ չի քննարկվում, թե ում հովանու ներքո է այն ստորագրվելու, քանի որ երրորդ կողմն իր շահերն է առաջ տանելու։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին հարցին՝ Սիմոնյանը նշել է, որ ՀՀ-ում պետական մակարդակով Ադրբեջանի չափ թշնամանք չի սերմանվել։
Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների հասարակություններին պետք է պատրաստել, և Արդրբեջանը պետք է ուժեղացնի իր հասարակության հետ աշխատանքը։
Մանրամասները՝ տեսանյութում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







