Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող բիզնես կենտրոնում հրդեհ է բռնկվել, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Բուրսա քաղաքի շենքի առաջին հարկում, որտեղ սրճարան կա։

Արագ տարածվող կրակը պատել է ամողջ բիզնես կենտրոնը, որտեղ գտնվում են տասնյակ գրասենյակներ։ Փրկարարները պարզել են, որ շենքում մարդ չկա։ Վնասվել է մոտակայքում կայանված երկու ավտոմեքենա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







