Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր՝ մարտի 16-ին, երկրում նոր տիպի կորոնավիրուսի (Covid-19) տարածման հետ կապված վերջին վիճակագրությունն անվանել է «հուսադրող», հաղորդում է EADaily-ն:
Կառավարության ղեկավարի խոսքով (նախագահի և վարչապետի պաշտոնները Իսլամական Հանրապետությունում համակցված են), Իրանը «հաղթահարել է վիրուսի տարածման գագաթնակետը»:
«Թվերից ելնելով՝ մենք հաղթահարել ենք վիրուսի գագաթնակետը, բայց ես դեռ մարդկանց առաջարկում եմ տանը մնալ և պահպանել բոլոր սանիտարական կանոնները»,- նշել է Ռոհանին, հաղորդում Է Mehr գործակալությունը:
Մարտի 17-ին ելույթ ունենալով կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային նպատակային խմբի նիստում՝ Իրանի նախագահը հայտնել է, որ երկրի առողջապահության և ներքին գործերի նախարարությունների աշխատակիցները «կհետևեն մարդկանց՝ նրանց մոտ հիվանդության նշանների հայտնաբերման համար»՝ սկսած մարտի 17-ից հսկիչ-անցագրային կետերում, որոնք սահմանված են քաղաքներից մուտքերի և ելքերի ժամանակ»:
Ռոհանին շնորհակալություն է հայտնել բժշկական ոլորտի աշխատակիցներին, ինչպես նաև գովել Է Իրանի իրավապահ մարմիններին Covid-19 պանդեմիայի դեմ պայքարում նրանց անձնուրաց ջանքերի համար:
Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսի համաճարակի զոհերի թիվը կազմում է 853, ընդհանուր առմամբ գրանցվել է վարակի 14 991 դեպք: Մահացած հիվանդների մոտ 15 տոկոսը 40 տարեկանից փոքր է եղել, նշել են գերատեսչությունում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







