Թուրքիայի Բոդրում առողջարանային նահանգի հյուրանոցներից մեկում փոխհրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ երեքը, երկուշաբթի գրում է Yeni Şafak թերթը։
«Բոդրում նահանգում մեքենայով հյուրանոց ժամանած երեք և հյուրանոցում գտնվող երեք անձանց միջև զինված բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Ներկա պահին աշխատանքները շարունակվում են կասկածյալներին բռնելու ուղղությամբ, որոնք փախել են»,- գրում է թերթը։
Նշվում է, որ միջադեպի առնչությամբ լայնածավալ հետաքննություն է սկսվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







