Թուրքիայի սևծովյան ափի 15 շրջաններ հեղեղվել են տեղատարափ անձրևների պատճառով, կան զոհեր հայտնել է A Haber-ը։
Իշխանությունները զգուշացրել են, որ մինչև հուլիսի 11-ը տարերային աղետների և բնակավայրերին վնաս հասցնելու վտանգ կա։
Հորդառատ անձրևների հետևանքների մասին տվյալները ճշտվում են։ A Haber հեռուստաալիքը հայտնել է, որ զոհերի մասին տեղեկություններ կան, սակայն հստակ թվեր դեռ չեն հրապարակվել։
Նշվում է, որ Թուրքիայի սևծովյան շրջանում տեղացած անձրևների հետևանքով գետերը վարարել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







