Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է սիրիական նավթի օգնությամբ համատեղ բարձրացնել Սիրիայի տնտեսությունը։ Նման պնդմամբ նա հանդես է եկել Բելգիայից Թուրքիա թռիչքի ժամանակ լրագրողների հետ զրույցում։ Այդ հարցազրույցի հատվածները երեքշաբթի հրապարակել Է CNN Turk հեռուստաալիքը։
«Իհարկե, դա մեզ համար շատ կարևոր է։ Կամիշլիում նավթի պաշարներ կան, նաև ՝Դեյր էզ Զորում, այստեղ ահաբեկիչներն են դրանք շահագործում։ Թուրք առաջնորդի պնդմամբ՝ այդ հանքավայրերի համար «ԱՄՆ-ն պլաններ ունի», իսկ Ալ Կամիշլիի հանքավայրի համար՝ ՌԴ-ն։ Նախագահի խոսքով՝ Պուտինին արել է հետևյալ առաջարկը․
«Այստեղից ստացված նավթի օգնությամբ մենք կստեղծենք կապալառու ընկերություն, և եթե դուք ֆինանսապես աջակցեք, ապա եկեք քանդված Սիրիան ոտքի կանգնեցնենք»,- ասել Է Էրդողանը: Նրա պնդմամբ՝ Պուտինը դրան ոչ դրական, ոչ բացասական պատասխան չի տվել։
Ընդ որում Էրդողանը պատրաստակամություն է հայտնել «համանման առաջարկ անել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միայն այն դեպքում, եթե «Ռուսաստանը համաձայնի »։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև պնդում է, որ իր զինված ուժերը սիրիական Իդլիբում ոչնչացրել են «Պանցիր» ութ զենիթահրթիռային-հրանոթային համալիրներ:
«Իդլիբում մենք մեր մարտական անօդաչուների օգնությամբ ոչնչացրել ենք ութ «Պանցիր»։ Դրանք շատ թանկ և կարևոր ՀՕՊ համակարգեր են»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում NTV հեռուստաալիքը։ Նա նաև հավելել է, որ Իդլիբից բացի, այդ համալիրները «տեղակայված են նաև Լիբիայում»:
Ռուսական ինքնագնաց զենիթահրթիռային «Պանցիր» հրանոթային համալիրը սիրիական բանակի սպառազինության մեջ է։